Ծաղկաձորի պատվավոր քաղաքացիներ

  Ընդունված է Ծաղկաձորի քաղաքային համայնքի ավագանու 10 հոկտեմբեր 2016 թվականի թիվ 73 որոշմամբ`

Արմեն Հենրիկի Երիցյան

Ծաղկաձոր համայնքի զարգացման գործում իր ունեցած ավանդի և հատկապես դահուկային սպորտի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Հենրիկի Երիցյանին շնորհել Ծաղկաձոր համայնքի պատվավոր քաղաքացու կոչում և պարգևատրել Ծաղկաձոր քաղաքի ոսկե հուշամեդալով
  Ընդունված է Ծաղկաձորի քաղաքային համայնքի ավագանու 26.03.2010 թիվ 11-Ա որոշմամբ`

Առաքել Եպիսկոպոս Քարամյան

Ծաղկաձոր քաղաքի հոգևոր կյանքի զարգացման գործում ներդրված մեծ ավանդի համար Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Եպիսկոպոս Քարամյանին շնորհվել է Ծաղկաձորի քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում և պարգևատրվել Ծաղկաձոր քաղաքի արծաթե հուշամեդալով:
 

Ընդունված է Ծաղկաձորի քաղաքային համայնքի ավագանու 24.10.2009 թիվ 35 որոշմամբ`

Գարուն Միրզոյան

Ծաղկաձոր քաղաքի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին շնորհվել է Ծաղկաձոր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում և պարգևատրվել Ծաղկաձոր քաղաքի ոսկե հուշամեդալով:

 

Ընդունված է Ծաղկաձորի քաղաքային համայնքի ավագանու 12.12.2007 թիվ 7/3 որոշմամբ`

Ռոբերտ Քոչարյան

Ծաղկաձոր քաղաքի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհվել է Ծաղկաձոր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում և պարգևատրվել Ծաղկաձոր քաղաքի ոսկե հուշամեդալով:

 

Ընդունված է Ծաղկաձորի համայնքի ավագանու թիվ 10 20. օգոստոսի 1998թ. նիստով`

Անդրանիկ Մանուկյան

ՀՀ I, II գումարման ԱԺ պատգամավոր:

 

Վլադիմիր Հարությունյան

Ավստրիայի քաղաքացի Կեչառիս Եկեղեցական համալիրի վերականգնողական աշխատանքների հովանավոր:

  Գերաշնորհ Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյան
Գնահատել
(2 )

Թողնել մեկնաբանութուն