Ծաղկաձորում մեկնարկել է «Միություն-2015» միջազգային մրցույթ-հավաքը

Հայաստանի 1-ին հեռուստաալիք
22:57 17.08.2015


Ծաղկաձորում մեկնարկել է «Միություն-2015» միջազգային մրցույթ-հավաքը

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում տրվեց
«Միություն-2015. հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային մրցույթ-հավաքի մեկնարկը:

Տարբեր երկրներից ժամանած 500-ից ավելի երիտասարդներ երկու շաբաթ ամենատարբեր մրցաշարերում փորձելու են առաջինը դառնալ: Մրցույթներն ու մարզաձեւերը շատ են՝ 3 կմ երթարշավներ, արգելագոտու հաղթահարում, առաջին բուժօգնության տրամադրում, լեռնագնացություն, հրաձգություն, սուսերամարտ եւ այլն:

«Հաղթանակի ժառանգներ» միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2007-ին Ղրղըզստանում, հետագայում՝ նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում: Հայաստանում այն առաջին անգամ է անցկացվում:
Մրցույթ-հավաքը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:

Գնահատել
(0 )

Թողնել մեկնաբանութուն