Հանգիստ

Կեչառիս վանական համալիր 14 Aug 2020

XI-րդ դարում այս հողերը գտնվել են Պահլավունի իշխանների տիրապետության տակ, ովքեր էլ այստեղ հիմնել են վանական համալիրը, որի շինարարությունը շարունակվել է մինչև ХІІІ-րդ դարի կեսերը: Կեչառիս վանական համալիրը XIII-XIII դարերում եղել է Հայաստանի խոշոր հոգևոր կենտրոն՝ կից դպրոցով։ Վանական համալիրում առաջինը կառուցվել է գլխավոր տաճարը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Հարավային դռան տիմպանի վրա

Լեռնադահուկային հանգստավայր 14 Aug 2020

Դեկտեմբերի կեսերից մինչև ապրիլի սկիզբը Ծաղկաձորը իր դռները բացում է ձմեռային սպորտաձևերի սիրահարների՝ դահուկորդների և սնոուբորդիստների առջև: Ծաղկաձորի ճոպանուղին արդեն ավելի քան 40 տարի գործում է Թեղենիս լեռան լանջին: Այստեղ ձյան զանգվածակույտեր չեն լինում, ինչը դրձնում է Ծաղկաձորը անվտանգ դահուկասահքի համար: 2004թ․-ին ճոպանուղին ամբողջովին նորոգվել է: Այժմ այն ​​համապատասխանում է բոլոր

Օրբելի եղբայրների թանգարանը 14 Aug 2020

1982թ․-ի հուլիսի 6-ին Ծաղկաձորում բացվեց Օրբելի եղբայրների թանգարանը: Հովսեֆ Օրբելին եղել է խորհրդային արևելագետ և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս և դրա առաջին նախագահ, իսկ 1934-1951 թվականներին Էրմիտաժի տնօրեն:  Լեոն (Լևոն) Օրբելին ​​ֆիզիոլոգ էր, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից մեկը, ակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ: Ռուբեն Օրբելին պրոֆեսոր էր,

Լեոնիդ Ենգիբարովի հուշարձանը 02 Sep 2020

2012թ․ օգոստոսի 13-ին Ծաղկաձոր քաղաքի կենտրոնում կանգնեցվեց ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, միմ-ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի հուշարձանը, ով ստեղծագործել և ներկայացել է «տխուր ծաղրածուի» դերում: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը: Յուրաքանչյուր ամառ Ծաղկաձորում անցկացվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը:

Գրողների ստեղծագործական տուն 02 Sep 2020

Ծաղկաձորում գտնվող «Հայաստանի գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում պարբերաբար անց են կացվում սեմինարներ և գիտաժողովներ: Հյուրանոցային համալիրը բաղկացած է երեք եռահարկ շենքերից։ Բոլոր սենյակները ունեն բաց պատշգամբներ և հարևան անտառին նայող հարմարավետ տեռաս:

Zip Line 02 Sep 2020

Zip Line-ը էքստրեմալ տուրիզմի նորագույն ուղղություններից մեկն է: Զիփլայնը  գերարագ վայրէջք է ճոպանով կամ պարաններով։ Դուք հեշտությամբ արագություն կհավաքեք և կթռչեք Ծաղկաձորի լեռների ու անտառների վրայով: Վերջին տարիներին զիփլայնի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է: Դա պայմանավորված է նրանով, որ գրեթե ցանկացած տարիքում մարդիկ ցանկանում են նոր սուր զգացողություններ ստանալ։ Թռիչքն

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր 02 Sep 2020

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը կառուցվել է 1967 թվականին, Մեխիկոյում XIX ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ, ԽՍՀՄ օլիմպիական հավաքականին Օլիմպիական խաղերին նախապատրաստելու նպատակով: Այսօր մարզահամալիրն առաջարկում է հարմարավետ սենյակներ ոչ միայն մարզիկներին, այլև բոլոր ցանկացողներին: Կապիտալ վերակառուցումից հետո մարզահամալիրը համապատասխանում է ժամանակի պահանջներին: Այն գտնվում

Հուշարձան ի պատիվ Հաղթանակի 02 Sep 2020

2005թ. մայիսի 8-ին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում կանգնեցվել է երկու մարմարե բազեների հուշարձանը, որը կարճ ժամանակում դարձել է քաղաքի խորհրդանիշը։ Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Բեջանյանն է: Հուշարձանը նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին: Այն հավերժացնում է Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը:

Արև նվիրողը 02 Sep 2020

Ծաղկաձորում է գտնվում քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի (Մզո մականունով) աշխատանքներից մեկը: Այն ստեղծվել է 1968 թվականին: Քանդակը կոչվում է «Արև նվիրողը» կամ «Բարի գալուստ»:

Մանկապատանեկան լեռնադահուկային սպորտդպրոց 02 Sep 2020

Ծաղկաձորի հանրապետական լեռնադահուկային ​​դպրոցը հիմնադրվել է 1986 թվականին: Գործունեության տարիների ընթացքում դպրոցը պատրաստել է մարզիկներ, ովքեր մասնակցել են օլիմպիական խաղերի և միջազգային մակարդակի այլ մրցումների: Ամռանը դպրոցի սաները անցնում են հատուկ ֆիզիկական մարզումներ․ վարում են հեծանիվներ և անվաչմուշկներ, իսկ ձմռանը նրանց տրամադրության տակ են Թեղենիսի լեռնադահուկային ուղիները։

Մեր մասին

Ծաղկաձորը սիրված է ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային զբոսաշրջության համար

Բաժանոդրագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք վերջին նորությունները Ծաղկաձորի մասին